ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտադիր չէ վաղաժամկետ հրաժարական տալ՝ նախընտրական մրցապայքարից դուրս գալու հայտարարությունից հետո՝ ասված է Սպիտակ տան մամուլի քարտուղար Էնդրյու Բեյթսի հայտարարության մեջ։ Նրա խոսքով՝ Բայդենը նախատեսում է ավարտել իր պաշտոնավարումը բարձրագույն կառավարական պաշտոնում և հասնել ամերիկացիների համար պատմական չափերի նոր ձեռքբերումների։               
 

Սիպիլի և Արայի առաջին համատեղ տեսահոլովակը

Սիպիլի և Արայի առաջին համատեղ տեսահոլովակը
08.01.2020 | 23:45

Պոլսահայ երգչուհի Սիպիլի և ավստրալահայ դաշնակահար Արայի առաջին համատեղ տեսահոլովակը ՝ հանրահայտ «Անաստասիա» մուլտֆիլմի ամենասիրված ստեղծագործության՝ «Once upon a December»-ի cover տարբերակը հասանել է համացանցում։ Այն արժանացել է «հուզիչ», «հեքիաթային», «կախարդական» և այլ կարծիքների։ Թեև համագործակցության որոշումը կայացվել էր երկու տարի առաջ, սակայն միայն այս դեկտեմբերին ստացվեց Սիպիլի և Արայի միաժամանակ հայրենիքում լինելը։ Սիպիլը պատմում է. «Նախ ստացա տեսաուղերձ, որտեղ Արան նվագում էր «Once upon a December»-ը, ապա եկավ երկտող՝ «Սիպիլ, այս դեկտեմբերին կերգե՞ս ինձ հետ»։ ՈՒնեինք միայն 10 օր՝ թե՛ ձայնագրության, թե՛ նկարահանման համար»։ Այնուհետև, համագործակցությանը միացավ նաև «The Beautified project» – ի թավջութակահար Ալեքս Միրզոյանը, ով արդեն իր մասնակցությունն է ունեցել Սիպիլի մի շարք ստեղծագործություններում։

Երգարվեստում Սիպիլի ունեցած ձեռքբերումները բազմաթիվ են՝ «Կախարդական Ձայն»(2012թ), «Հայ երգի դեսպան» (2012թ), «Սփյուռքի լավագույն երգչուհի» (2014թ.), «Ծիծեռնակ»՝ սփյուռքի պահպանության և հայ երգը լավագույնս տարածելու համար (2017թ.), արժանացել է նաև մի շարք շքանշանների և պատվոգրերի: Սիպիլը համերգներով շրջագայել է Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում, Եվրոպայի մի շարք երկրներում, Ռուսաստանում, Պարսկաստանում, Լիբանանում և այլն։ 2019 թ. դեկտեմբերից ներկայացնում է «Sibil la Reine» հայկական զարդերի և հագուստի պարագաների ապրանքանիշը։

Ավստրալահայ դաշնակահար և կոմպոզիտոր Արան, չունենանով երաժշտականկրթություն և նոտաներ չընթերցելով, ստեղծագործում է բացառապես լսողությամբ և կրկնակի դափնեկիրն է Մելբուրնի համերգասրահի «Լավագույն խմբավար» մրցանակի: Սպորտային պարերի ոլորտում տասնամյակ ձգվող կարիերայի ընթացքում DanceSport միջազգային ֆեդերացիայի կողմից Արան երկու անգամ արժանացել է սպորտային պարերի Ավստրալիայի ազգային չեմպիոնի կրկնակի և նահանգային եռակի չեմպիոնի կոչումներին: Արայի` պարողի աստղային կարիերան մեկնարկել է ABC-ի«Ստրիքթլի դենսինգ» հեղինակավոր հաղորդաշարին մասնակցությամբ։ Արան չեխական «Պետրոֆ» դաշնամուրների ապրանքանիշի դեսպանն է և «Թաթեոսյան Լոնդոն» հայտնի ապրանքանիշի դեմքը։

Դիտվել է՝ 1029

Մեկնաբանություններ